Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ կապ ունի «Վեոլիա Ջուր»-ը աղիքային վարակիչ հիվանդությունների սրման հետ

Ի՞նչ կապ ունի «Վեոլիա Ջուր»-ը աղիքային վարակիչ հիվանդությունների սրման հետ

633
0

Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել կապված խմելու ջրի ախտոտված լինելու հետ։ Օգտատերը բողոքում էր խմելու ջրի՝ ոչ մաքուր լինելու համար։

Medmedia.am-ը խնդիրը պարզաբանելու համար կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանի հետ։ Վերջինս տվեց հետևյալ պատասխանը։

«Եթե այդ մարդու ծորակից ցեխաջուր է գալիս,կամ կեխտոտ ջուր ուրեմն պիտի էտ մարդը բողոքի չէ՞, եթե չի բողոքել ես ինչ կարող եմ անել։  Եթե դուք այդ տեսանյութը տեսել եք ես չեմ տեսել չեմ կարող ոչինչ ասել։ Հասցեն ճշտեք մենք անպայման կուղարկենք լաբորատորիա կճշտենք»։

Ի վերջո «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից այդպես էլ չկարողացանք ճշտել ինչի հետևանք է ջուրը կեխտոտ հոսում, իսկ այս ամենին զուգահեռ երկրում ավելանում են աղիքային վարակիչ հիվանդությունները և այդ նույն ժամանակահատվածում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հրապարակել էին ինֆոգրաֆիկա՝ աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու  համար։

Իսկ թե ի՞նչ կապ ունի «Վեոլիա Ջուր»-ը աղիքային վարակիչ հիվանդությունների սրման հետ՝ ցույց կտա ժամանակը։

Հ․ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ