Գլխավոր էջ Նորություններ «Քովիդ չեմ, մրսած չեմ, բայց հիվանդ եմ․․․»․ նոր վիրու՞ս է շրջանառվում

«Քովիդ չեմ, մրսած չեմ, բայց հիվանդ եմ․․․»․ նոր վիրու՞ս է շրջանառվում

329
0

Վերջին շրջանում մարդկանց մեծ մասի մոտ նկատելի է ջերմություն, կոկորդի ցավ, հազ, փորլուծություն, սրտխառնոց և նմանատիպ այլ սուր շնչառական վարակներին բնորոշ սիմպտոմներ։ Մի մասի պնդմամբ՝ թեստավորում կատարել են և քովիդ չեն, մրսած չեն, սակայն ունեն վերոնշյալ ախտանշանները։ Շատ քաղաքացիներին այժմ մտահոգում է՝ ի՞նչ նոր վիրուս է շրջանառվում, ինչու՞ են «բոլորը հիվանդ»։

MedMedia.am-ի հետ զրույցում վարակաբան Արմեն Օհանյանն ասաց, քովիդ 19-ի շրջանառությունը հիմա բավականին բարձր է, մարդիկ հիմնականում չեն դիմում թեստավորման, այդ պատճառով հաստատված դեպքերի թիվն ավելի քիչ է․

«Մարդիկ հիմնականում հետազոտվում են եթե մի քանի օրում չի կարգավորվում իրենց առողջական վիճակը և ձգձգվում է։ Իսկ ուշ փուլում հետազոտության արդյունքը կարող է լինել բացասական։ Այլ շնչական վարակի էական հիվանդացության բարձրացում ներկա պահին ֆիքսված չկա։ Այստեղ դեր են խաղում նաև որոշ աղիքային վարակներ, որոնց այսպես ասած՝ սեզոնն է և գանգատներով կարող է նմանվել քովիդին, քանի որ մարդկանց մոտ փորլուծությունն արդեն դիտարկվում է նաև որպես քովիդի ախտանշան»,- ընդգծեց վարակաբանը։

Հիշեցնենք, որ օրերս ևս ներկայացրել էինք աղիքային վարակների վերջին բռնկումների մանրամասները։ Ինչպես նշել էր մասնագետը, վերջինիս նշաններն են լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ։ Ուստի այս դեպքում ևս շատ նման են ախտանշաներով և՛ մրսածությանը, և՛ քովիդին, և՛ մյուս սուր շնչառական վարակներին։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ