Գլխավոր էջ Գլխավոր Covid 19-ը ակտիվացման փուլում է, իսկ սահմանափակումներ չկան․ ի՞նչն է պատճառը

Covid 19-ը ակտիվացման փուլում է, իսկ սահմանափակումներ չկան․ ի՞նչն է պատճառը

267
0

Ինչպես գիտենք, կորոնավիրուսը նորից ակտիվացման փուլում է։ Օրերս, ներկայացրել էինք քաղաքացիների դիրքորոշումն այն մասին, որ եթե կորոնավիրուսի ակտիվացմանը հաջորդեն սահմանափակումներ, արդյո՞ք կհետևեն դրանց։ Ի զարմանս մեզ, հարցվածների մեծ մասը այո՛, պատրաստ է նոր սահմանափակումներին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շաբաթներ առաջ հայտնել էր՝ եթե լինի հիվանդացության բարձր ցուցանիշ, միգուցե, նորից գնան սահմանափակումների։ Սակայն, հիմա ըստ ԱՆ-ի տվյաների՝ գրանցվում է հիվանդացության կայուն աճ, բայց սահմանափակումների մասին չկա ոչ մի խոսք։ Ինչո՞վ է այն պայմանավորված։

«Ավել սահմանափակումներ չկան, որն ըստ իս՝ ճիշտ որոշում է։ Սահմանափակումներն ունեն դրական ազդեցություն հիվանդության տարածման համար, սակայն ունեն նաև բազմաթիվ բացասական կողմեր»,- MedMedia.am-ի հետ զրույցում նշեց վարակաբան Արմեն Օհանյանը։

Վարակաբանի պնդմամբ՝ սահմանափակումների մասին որոշում կայացնելիս, պետք է կշռել օգուտն ու վնասը։ Այն բոլոր միջոցառումները ինչ խորհուրդ է տրվում անհատական պաշտպանման համար, բնականաբար, ակտուալ են․ «Յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի այդ փաստը և պաշտպանի իրեն և իր ռիսկի խմբում գտնվող հարազատին։ Այժմ քովիդի դեպքերով պայմանավորված՝ առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն չկա և համակարգը հասցնում է իրականացնել իր գործառույթները։ Սա է հիմնական պատճառը, որ սահմանափակումներ չկան»։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ