Գլխավոր էջ Գլխավոր Ակնային ալերգիա․ ախտանշաններ և խորհուրդներ 

Ակնային ալերգիա․ ախտանշաններ և խորհուրդներ 

698
0

Ակնային ալերգիաները բավականին տարածված են։ Մենք զրուցել են ակնաբույժ Թամարա Մկրտչյանի հետ։ Պարզել ենք, թե ինչ ախտանշաններով են դրևորվում ակնային ալերգիաները, որոնք են դրանց առաջացման պատճառները և արդյոք կարող են բացասաբար անդրադառնալ պացիենտի տեսողության վրա։

Ակնային ալերգիաները նորմայում անվնաս են

Ակնային ալերգիան՝ ալերգիկ կոնյուկտիվիտը, իրենից ներկայացնում է օրգանիզմի իմուն համակարգի պատասխանը ալերգեններին, որոնք նորմայում անվնաս են։ Ալերգեն կարող են հանդիսանալ փոշին, կենդանիների մազերը, ծուխը, որոշակի դեղորայք, կոսմետիկան և այլն։

Ակնային ալերգիաների նշանները

Ակնային ալերգիայի նշաններն են՝ կարմրություն, այտուց, քոր աչքերում, այրոցի զգացում, արցունքահոսություն, լուսավախություն։ Ակնային ալերգիան կարող է զուգակցվել նաև քթահոսությամբ, փռշտոցով և քորով քթի շրջանում։ Ալերգիաները հաճախ ժառանգական բնույթ են կրում։ Ալերգիկ կոնյուկտիվիտի բուժուման համար պետք է բացառել կոնտակտը ալերգենի հետ և անհրաժեշտության դեպում կիրառել դեղորայք, նշանակված ակնաբույժի կողմից։ Ալերգիկ կոնյուկտիվիտը հիմնականում չի վնասի Ձեր տեսողությունը, սակայն սուր շրջանում տեսողությունը մշուշվում է արցունքահոսության՝ հավելյալ արցունքային շերտի պատճառով։

Խորհուրդներ

Ակնային ալերգիան մեղմելու համար խորհուրդ է տրվում օգտագործել առանց կոնսերվանտների արհեստական արցունքներ, խուսափել օդորակիչների սառը օդի ազդեցությունից, ձեռքերը աչքերից հեռու պահել, կրել արևային կանոցներ։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ