Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստումային գործընթացը բավականին պասիվ է․Գայանե Սահակյան

Պատվաստումային գործընթացը բավականին պասիվ է․Գայանե Սահակյան

369
0

Պատվաստումային գործընթացը բավականին պասիվ է։ Եթե նախորդ տարի նույն ժամանակամիջոցում գրանցվում էր օրական 20-25 հազար պատվաստում, ապա այսօր այդ թվերը մենք չունենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին,  լրագորողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նա նաև հայտնեց, որ սկսած հունվար-փետրվար ամիսներից գործընթացը պասիվացել է՝ բավականին իջել են պատվաստումների թվերը։

«Այսօր օրական գրանցվում է 300-500 պատվաստում։ Բավական ցածր է խթանիչ դեղաչափը և մեծահասակ բնակչության շրջանում ընդամենը 3,8 տոկոսն է պատվաստվել Բուստեր դեղաչափով։ Ընդհանուր, 18 տարեկանից բարձր ազգաբնակչության շրջանում մեկ դեղաչափ պատվաստվել է մոտ 51 տոկոսը, երկու դեղաչափ, այսինքն՝ ամբողջական պատվաստվել է ընդամենը 45 տոկոսը։ Բավականին երկար ժամանակ է նույն այս թվերի վրա ենք մենք մնացել»,-ասել է Սահակյանը։

Նա նաև նշել է, որ խթանիչ դեղաչափերը բավականին ցածր են և ընդհանում մեծահասակ բնակչության շրջանում՝ 18-ից բարձր, կազմում է 3,2 տոկոս, իսկ 60 տարեկանից բարձր ազգաբնակչության շրջանում կազմում է ընդամնեը 3,8 տոկոս։

«Հանրապետությունում պատվաստումային գործընթացը շարունակվում է, բոլոր բժշկական հաստատություններում ունենք պատվաստանյութ, ոչ մի բուժհաստատությունում չունենք պատվաստանյութի պակաս։ Առաջարկվող պատվաստանյութերը հիմնականում երկուսն են`pfizer և sinopharm»,- հայտնել է Սահակյանը:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ