Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Կորոնավիրուսային հիվանդության առումով կայուն աճ է գրանցվում․ մանրամասներ

Կորոնավիրուսային հիվանդության առումով կայուն աճ է գրանցվում․ մանրամասներ

471
0

Համաճարակային իրավիճակն ամբողջ աշխարհում հարաբերական կայուն է, իսկ առավել շատ դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում, Իրանում, Թուրքիայում, Եվրոպական երկրներում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Հայաստանում ևս հարաբերական հանգիստ վիճակ է Կորոնավիրուսային հիվանդության առումով և կայուն աճ է գրանցվում օգոստոսի սկզբներից սկսած։ Եվ եթե համեմատենք 14 օրվա կտրվածքով՝ նախորդ 14 օրվա համեմատությամբ՝ մենք ունենք մոտ 23 տոկոս աճ։ Անցած շաբաթ այդ աճը ընդամենը 10-12 տոկոս էր։ Տեսնում ենք, որ կտրուկ զարգացում ենք ունեցել։ Դրական թեստերի համեմասնությունը ևս աճ է գրանցել, նույն 14 օրվա կտրվածքով եթե դիտարկում ենք՝ մոտ 21 տոկոս է»,-նշել է Սահակյանը՝ հավելելով, որ, բնականաբար սա իրական պատկերը չէ, քանի որ բոլորը չէ որ գնում են թեստավորման։

Նա նաև նշեց, որ աճ գրանցվել է հանրապետության ողջ տարածքում։ Առավել շատ դեպքեր գրանցվել են Սյունիքի մարզում, թեպետ գուցե սա իրական պատկերը չէ, այլ պայմանավորված է նրանով, որ Սյունիքում թեստավորումներն են շատ արվել։

«Բոլոր տարիքային խմբերում ունենք աճ, առավել շատ աճ նկատվել է մինչև երկու տարեկան երեխաների շրջանում և 60 տարեկանից բարձր բնակչության շրջանում»,- նշել է բանախոսը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ