Գլխավոր էջ Գլխավոր Դպրոց, երեխաներ և Covid 19-ը

Դպրոց, երեխաներ և Covid 19-ը

638
0

«Սկսվում է նոր ուսումնական տարին, իսկ Covid 19-ի համաճարակը դեռ չի ավարտվել։ Ավելին՝ ամռան ամիսներին հիվանդության նոր դեպքերը քիչ- քիչ ավելացան, իսկ աշնանը, հավանաբար, կունենանք հիվանդացության բարձրացում, այսինքն` Covid 19-ի նոր ալիք»,- մեզ հետ զրույցի ընթացում ասաց թերապևտ Լամարա Մանուկյանը։ Նրանից պարզեցինք, թե ինչպես է ընթանում Covid 19-ի համավարակը մեր երկրում, ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված ինչ խորհուրդներ ունի ծնողներին, անդրադարձանք Օմիկրոն շտամի նոր ենթատեսակին, ինչպես նաև տեղեկացանք, թե ինչ ախտանշաններով է դրսևորվում նոր ենթատեսակը երեխաների դեպքում։

Սպասվում է Covid 19- նոր ալիք

Ուսումնական տարվա մեկնարկով սպասվում է Covid 19-ի նոր ալիք, և պարզ է, որ եթե մարդկանց շփումներն ակտիվանում են՝ վիրուսը ավելի արագ է տարածուվում։ Սա բնականաբար ոչ միայն Հայաստանում կլինի, այլ՝ ամբողջ աշխարհում։

Օմիկրոնի նոր ենթատեսակները

Նախորդ ալիքի ժամանակ տարածված էին Օմիկրոնի BA1 և ВА2 տարբերակները, իսկ հիմա կան նոր մուտացիաներ՝ BA4 և ВA5, որոնք, օրինակ, ավելի տարածված են ՌԴ-ում։ Նշեմ, որ նոր տարբերակը ավելի թեթև է ընթանում։ Բայց ներկայումս Հայաստանում կա նաև ВА2 նոր մուտացված տարբերակը՝  BA 2.75, որը ի հայտ է եկել Հնդկաստանում, ինչպես Դելտա շտամը և որին անվանում են Կենտավր։ Կենտավրը բացի վերին շնչառական գանգատներից դրսևորվում է`կոկորդի ցավով, քերոցի զգացումով, ձայնի նվազում, չոր կամ խորխով հազով, կարող է արտահայտվել նաև գլխացավով, սրտխառնոցով, որովայնի շրջանում ցավերով, փորլուծությամբ, արտահայտված թուլությամբ, մեջքացավով, ի դեպ ջերմությունը կարող լինել 37,2 -37,5 կամ առհասարակ բացակայել։ Այսինքն՝ նոր տարբերակի ժամանակ ավելի շատ են աղիքային ախտանշանները։ Եթե վերընշված վերին շնչառական խնդիրները  բացակայում են, և կան միայն աղիքային գանգատներ, շատ անգամ Քովիդի մասին չեն մտածում և բաց են թողնում ախտորոշումը, ուստի վարակվածը ակամայից հանդիսանում է վարակի աղբյուր շրջապատի համար։ Այդ իսկ պատճառով գիտնականների վերլուծությամ՝ վարակվածների պաշտոնական քանակը 10 անգամ ավելի քիչ է իրական քանակից։

Դպրոց, երեխաներ և Covid 19

Երեխաների հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել, եթե երեխան ունի սրտխառնոց, գլխացավ, թուլություն, շուտ է հոգնում, չի ուզում սովորել, ապա պետք չէ դա անմիջապես կապել նրա ծուլության հետ կամ ամառային արձակուրդից հետո ադապտացիոն շրջանի հետ, քանի որ հնարավոր է, որ նա վարակակիր է։ Խորհուրդս այն է, որ նույնիսկ 37, 2 ջերմության դեպքում կամ վատառողջ երեխաներին դպրոց չուղարկել, այսինքն՝ մտածել մյուս երեխաների և ուսուցիչների մասին։ Պետք է օգտագործել շատ հեղուկներ 1,5 լիտր և C վիտամին։ Երեք օրից ինքնազգացողությունը կլավանա և երեխան կապաքինվի։ Իսկ եթե գանգատները կշարունակվեն, անպայման պետք է դիմել տեղամասային մանկաբույժին։ Քովիդի նոր՝ Կենտավր տարբերակը վտանգավոր չէ։ Առաջին իսկ գանգատի դեպքում պետք է զգուշանալ։ Վիրուսի ինկուբացիոն կամ գաղտնի շրջանը 3-4 օր է տևում, իսկ հիվանդության ընթացքը ևս 3-4 օր։ Ասեմ նաև, որ թոքաբորբ քիչ է լինում, բայց դեպքեր գրանցվում են։ Նաև պետք է նշեմ, որ երեխաների դեպքում հատուկ բուժում չկա, եթե իհարկե չկան բարդություններ։ Բայց ամեն դեպքում խորհուրդս է, որ գանգատների դեպքում դիմեն բժշկին։ Ի դեպ, չի բացառվում, որ հիվանդ լինեն, ինչպես Covid-ով, այնպես էլ՝ սեզոնային այլ շնչառական վարակով, բայց առաջինը պետք է հերքել Covid-ը։ Խորհուրդս ուսուցիչներին այն է, որ երեխաներին ավելի ուշադիր լինեն և վատառողջին մեկուսացնեն։ Անիմաստ եմ համարում նաև դպրոցում դիմակների կրումն ու հեռավորության պահպանումը։ Կարծում եմ հոկտեմբերի երկրորդ կեսից կնվազի ալիքը։ Նաև կարծում եմ, որ նոր ալիքի ժամանակ վարակվելուց խուսափել գրեթե չի լինի, քանի որ կարող են վարակվել և մի քանի անգամ հիվանդացածները և երեք անգամ պատվաստվածները։ Եթե ունեք բնական կամ հետպատվաստումային իմունիտետ, Քովիդի ընթացքը թեթև է լինում։ Եղեք առողջ և պաշտպանված։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ