Գլխավոր էջ Գլխավոր Դպրոցներում նորից խստացումնե՞ր կլինեն․ ի՞նչ իրավիճակ է այս պահին

Դպրոցներում նորից խստացումնե՞ր կլինեն․ ի՞նչ իրավիճակ է այս պահին

408
0

Այսօր սեպտեմբերի 1-ն է, նոր ուսումնական տարվա մեկնարկը տրված է։ Դպրոցի միջանցքներում, դասարաններում եռուզեռ, երեխաների կուտակումներ, և այս ամենի ֆոնին՝ կորոնավիրուսային հիվանդության և այլ սուր շնչառական վարակների ակտիվացում։

Երեկ՝ օգոստոսի 31-ին MedMedia.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ այս պահին համաճարակային իրավիճակը թույլ է տալիս որևէ սահամանափակում չկիրառել։ «Այս պահին դպրոցներում նորից դիմակ կրելու որևէ պարտավորություն չկա, համաճարակային իրավիճակը կայուն է և մեր հսկողության տակ, եթե այն սրվի իհարկե կկիրառվեն որոշակի սահմանափակումներ և դրանց մասին պաշտոնապես կհայտարարենք»։ 

Սակայն, այսօր, երբ ուսումնական տարին սկսվեց, ՀՎԿԱԿ-ից  ասում են՝ վարակի վերարտադրողականության ցուցանիշը գերազանցում է 1-ը, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում: Ուստի, սա այնքան էլ նման չէ վերը նշված «կայուն» վիճակին։ Ինչ վերաբերում է նոր ուսումնական տարվա մեկնարկին, ապա այստեղ ևս ինչ-որ բան այն չէ։ ՀՎԿԱԿ-ի հրապարակման մեջ նշված է՝ մեծացնել նստարանների միջև հեռավորությունը, բացահայտել և մեկուսացնել սուր շնչառական վարակի ախտանշաններով անձանց (աշակերտներին և ուսուցիչներին), ախտահանել աշխատատեղերն ու դասասենյակները, հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Այսպիսով, խստացումներ սպասվու՞մ են։ Մի կողմից ասում են՝ կայուն վիճակ, որևէ սահանափակում չկա, մյուս կողմից՝ ոչ «ուղիղ», սակայն հորդորում են վերադառնալ նախկին օրակարգին՝ բացառությամբ դիմակների կրման պարտադրանքի։ Ուսումնական տարին նոր է սկսվել, քովիդի թվերն էլ այս շրջանում շարունակաբար աճում են, հետևելով ուսումնական գործընթացին՝ կտեսնենք, թե իրականում այս երկու մոտեցումներից ո՞րն էր ավելի իրատեսական։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ