Գլխավոր էջ Նորություններ Բժշկական կենտրոնը հոսանքազրկվել է, իսկ հետազոտվող հիվանդը մնացել մութ միջանցքում

Բժշկական կենտրոնը հոսանքազրկվել է, իսկ հետազոտվող հիվանդը մնացել մութ միջանցքում

852
0

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարություն է տարածել, ահազանգելով, որ ողջ բժշկական կենտրոնը հոսանքազրկվել է ունեցած պարտքերի պատճառով:

MedMedia-ն կապ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Քոչարյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ էլէկտրաէներգիայի համար կուտակած պարտքի մի մասը վճարել են Ախուրյանի մասնաճյուղում, ապա դիմում-խնդրանք ներկայացրել, որպեսզի պարտքի ամբողջական մարման համար ժամանակ տրամադրվի մինչև այս ամսվա 31-ը: Գրավոր պատասխան չեն ստացել, միայն բանավոր տեղեկացրել են` եթե մինչև ուրբաթ չվճարեն, կհոսանքազրկեն, իսկ արդեն այսօր կենտրոնը հոսանքազրկվել է:

«Այսօր անընդհատ փորձել ենք կապ հաստատել էլեկտրացանցի հետ, սակայն ապարդյուն: Օրվա ընթացքում ունեցանք նաև ծանր վիճակում գտնվող հիվանդ, հենց հետազոտման գործընթացում հոսանքն անջատվեց, չկարողացանք օգնություն տրամադրել: Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են այլ հիվանդանոց»,- պարզաբանում է Արամ Քոչարյանը:

Նա հավելեց, որ սպասում են վարկը հաստատվի, որ կարողանան պարքը վճարել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ