Գլխավոր էջ Գլխավոր Նորից դիմակ կկրե՞նք․ ի՞նչ է սպասվում նոր ուս․ տարում

Նորից դիմակ կկրե՞նք․ ի՞նչ է սպասվում նոր ուս․ տարում

384
0

Վաղը սեպտեմբերի մեկ է, նոր ուսումնական տարի, սակայն երկրում ակտիվ շրջանառվում է կորոնավիրուսը դրան զուգահեռ նոր վիրուսներով վարակվելու վտանգ կա։ Համաճարակային տեսանկյունից դեռ որևէ  լուրջ սահամանափակումներ երկրում  չեն կրառվում։
Առողջապահության նախարարությանն ուղված մեր հարցին, թե արդյո՞ք որէ միջոցառումներ իրականացվելու են նոր ուսումնական տարում վիրուսներից խուսափելու համար մեզ պատասխանեցին, որ այս պահին համաճարակային իրավիճակը թույլ է տալիս որևէ սահամանափակում չկիրառել։

«Այս պահին դպրոցներում նորից դիմակ կրելու որևէ պարտավորություն չկա, համաճարակային իրավիճակը կայուն է և մեր հսկողության տակ, եթե այն սրվի իհարկե կկիրառվեն որոշակի սահմանափակումներ և դրանց մասին պաշտոնապես կհայտարարենք»։

Medmedia.am-ը կապ հաստատեց նաև ԿԳՄՍ նախարարության մամուլի հարցերով պատասախանատու Գեղամ Մելիքբեկյանի հետ պարզելու համար, թե նրանց կողմից որևէ միջոցառումներ իրականացվելու՞ են, վիրուսի տարածումը կանխարգելելու համար։ Նրա խոսքով այդ հարցը առողջապահության նախարարության տիրույթում է․

« Նախարարությունն այս պահին վերացրել է բոլոր սահմանափոկումները, իսկ մենք շարժվում ենք Առողջապահության նախարարության հանձնարարականներով»։

Այնուամենայնիվ, վերջին մեկ շաբաթում քովիդի դեպքերը գերազանցել են 2000-ը թերևս սա Առողջապահության նախարարության համար կայուն թվեր են։ Հետևել այս թվերին ու որոշակի սահամափակումներ կիրառել ՝ հնարավոր վարակումներից  զերծ մնալու համար, դեռևս կարիք չկա։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ