Գլխավոր էջ Գլխավոր ՆՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում կիրականացվե՞ն կապիկի ծաղիկի դեմ պատվաստումներ

ՆՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում կիրականացվե՞ն կապիկի ծաղիկի դեմ պատվաստումներ

395
0

Կապիկի ծաղիկ հիվանդության արտակարգ դրություն սահմանվելուց հետո շատ երկրներ խոսում են պատվաստումների և նոր պատվաստանյութերի մասին։ ՀՀ-ում սակայն, կարծես չի քննարկվում վերջինիս դեմ իրականացվող պատվաստումների հարցը, ինչին զուգահեռ մասնագետները հայտնում են, որ զգոնություն պահպանվում է և պատրաստ են նոր մարտահրավերների։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը MedMedia.am-ի հետ զրուզում նշեց, որ այո՛, կան երկրներ, որտեղ պատվաստումներն իրականացնում են․ «Կա կապիկի ծաղիկի դեմ հատուկ պատվաստանյութ, որը վաղուց կար, բնական ծաղիկը կամ ջրծաղիկը չէ, շատերի մոտ դա թյուր կարծիք է, որ նույն պատվաստանյութերն են։ Ասեմ, որ դրանք տարբեր են, ամեն մի հիվանդության համար սպեցիֆիկ պատվաստանյութ է լինում։ Երկերներն իրենք են ձեռք բերում, հիմնականում այն պարագայում, եթե իրենց մոտ կան դեպքեր և չեն ուզում, որ հիվանդությունը տարածվի»։

Հայաստանում արդյո՞ք առկա են արդեն այս նոր պատվաստանյութերը, ի՞նչ է սպասվում ՀՀ քաղաքացուն։ Գայանե Սահակյանն ընդգծեց, որ ո՛չ, մենք չունենք կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ և այն ձեռք բերելու մտադրություն դեռևս չկա։ «Մեզ մոտ մենք դեռ դեպք չենք գրանցել,և այս պահի դրությամբ մենք չենք էլ քննարկում պատվաստանյութը ձեռք բերելու հարցը, հետաքրքրվում ենք, ուղղակի պատրաստ լինելու համար, և ոչ թե նրա համար, որ այն ձեռք բերենք և առաջարկենք»,- նշեց Սահակյանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ