Գլխավոր էջ Գլխավոր «Հիվանդացածների ու հոսպիտալացվածների մեջ մենք կունենանք նաև երկու դեղաչափ պատվաստված անձինք»․ Գայանե...

«Հիվանդացածների ու հոսպիտալացվածների մեջ մենք կունենանք նաև երկու դեղաչափ պատվաստված անձինք»․ Գայանե Սահակյան

1199
0

Թվում է՝ Քովիդ 19-ը Հայաստանում նահանջել է, թվերը՝ նվազել, և այս ամենի ֆոնին, մարդկանց մոտ կա հանգստություն, կան քաղաքացիներ, որոնք բուստեր դեղաչափերը չեն էլ ստացել։

Օգոստոսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում պատվաստումային պատկերը հետևյալն է․

Կատարվել է 6131 թեստավորում, (ընդ՝ 3 184 464),

Նոր դեպքեր՝ 2 124

Առողջացած՝ 1 788

Մահ՝ 7 (ընդ․՝ 8 655)։

Medmedia.am-ը Քովիդ 19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ զրուցել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի հետ։

Ըստ մեր զրուցակցի՝ պատվաստումների գործընթացը այդպես ակտիվ չէ, ինչպես անցյալ տարվա նույն ժամանակահատվածում․

«Մեծահասակ բնակչության մոտ 51 տոկոսն է ստացել առաջին դեղափաչ, 46 տոկոսը՝ երկրորդ դեղաչափ, իսկ 3․1 տոկոսը՝ խթանիչ դեղաչափ։ Վերջինս շատ մտահոգիչ է, վերջին 7-8 ամսվա ընթացքում պատվաստումային գործընթացը պասիվացել է, բավականին ժամանակ է անցել վերջին դեղաչափից հետո, և օրգանիզմն արդեն պատրաստ չէ դիմակայել հաջորդ վիրուսի գրոհին»,-նշել է Գայանե Սահակյանը, հավելելով, որ բուստեր դեղաչափը բավականին կարևոր է օրգանիզմի իմունիտետի համար։

Որքա՞ն ժամանակը մեկ է հարկավոր կրկնել բուստեր դեղաչափը։

«Ըստ՝ ՀՀ ԱՆ քաղաքականության, որը համահունչ է միջազգային առաջարկություններին՝ նվազագույնը 3-6 ամիս հետո խթանիչ դեղաչափերը հարկավոր է կրկնել։ Քանի որ երկրորդ դեղաչափից հետո մեծ ժամանակահատված է անցել, նշանակում է, որ այսուհետ՝ հիվանդացածների ու հոսպիտալացվածների մեջ մենք կունենանք նաև երկու դեղաչափ պատվաստված անձինք։ Այս պահի դրությամբ, ընդհանուր դրականների մեջ, մոտ 36 տոկոսը,երկու դեղաչափ ստացած անձինք են, որը որ մենք կանխատեսում էինք, հիմք ընդունելով բուստեր դեղաչափով պատվաստվելու ցածր ցուցանիշը»,-տեղեկացրեց տիկին Սահակյանը։

Երեխաների պատվաստումները ակտի՞վ են։

«12 տարեկանից բարձր երեխաների շրջանում ունենք կամավոր հիունքներով, ծնողների համաձայնությամբ պատվաստվողներ։ Պատվաստվում են հիմնականում երկրից դուրս գալու նպատակով։ Իհարկե կան այնպիսիք, որոնք անհանգստանում են և չեն ցանկանում, որպեսզի երեխաները վարակվեն Քովիդով, այդպիսով բերում են պատվաստման»,-նշեց Գայանե Սահակյանը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ