Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրանում COVID 19-ի կարմիր գոտում գտնվող քաղաքների թիվը նվազել է

Իրանում COVID 19-ի կարմիր գոտում գտնվող քաղաքների թիվը նվազել է

168
0

Իրանում, այսպես կոչված, կարմիր գոտում գտնվող քաղաքների թիվը 106-ից նվազել է մինչև 64-ի։ Կարմիր գոտում են այն քաղաքները, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը բարձր է։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։

 

Իսկ նարնջագույն գոտում գտնվող քաղաքների թիվն աճել է, 156-ից դարձել է 163։ Վերջին տվյալների համաձայն, դեղին գոտում գտնվող քաղաքների թիվն աճել է մինչ 207, իսկ կապույտ գոտում 14 քաղաք կա։

 

Դեղին և կապույտ գոտիներում վիրուսի տարածման մակարդակը ցածր է կամ շատ ցածր։

 

Իրանի քաղաքները 2020-ին բաժանվեցին 4 մասի՝ կապույտ, դեղին, նարնջագույն և կարմիր գոտում գտնվողների։ Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները գործում են համաձայն այս տարանջատման։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ