Գլխավոր էջ Նորություններ Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է․ ԱԻՆ խոսնակ

Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է․ ԱԻՆ խոսնակ

24239
0

Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամոլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են»,- գրել է Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել են եռահարկ շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ