Գլխավոր էջ Medmedia TV Որոնողական աշխատանքները շարունակվում են. առանց մեկնաբանության

Որոնողական աշխատանքները շարունակվում են. առանց մեկնաբանության

508
0

Երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։
Առողջապահության նախարարությունից Medmedia.am-ը տեղեկացավ,որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:
Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:
Ունենք 6 մահ:

Որոնողական աշխատանքները շարունակվում են, փլուզման հետևանքով կան կորած անձինք,որոնց երեկվանից որոնում են թ’ե փրկարարները, թե’ կամավորները և թե’ տուժածների հարազատները։
Medmedia.am-ի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։
Մանրամասներն` առանց մեկնաբանության

Սյուզի Ասատրյան
Կադրերը` Գրիգոր Անդրիասյանի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ