Գլխավոր էջ Նորություններ Աշխատողների իրավունքները, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր պայմաններում. ԱԱՏՄ-ի...

Աշխատողների իրավունքները, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր պայմաններում. ԱԱՏՄ-ի հիշեցումը

165
0

Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։ Հիշեցնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

 

Համաձայն օրենքի՝

 

• Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում,

 

• Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում,

 

ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում,

 

• Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով,

 

• Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

 

Բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքը կարգավորվում է նաև ՀՀ առողջապահության նախարարի՝

 

756-Ն 2005 թ. (https://bit.ly/3zdSObl),

 

842-Ն 2005 թ. (https://bit.ly/3INB2yJ),

 

27-Ն 2010 թ. (https://bit.ly/3aKbaHJ

 

15-Ն 2012 թ հրամաններով (https://bit.ly/3zdlbq5):

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ