Գլխավոր էջ Գլխավոր Պայթյունից տուժել են նաև երեխաներ. ինչպե՞ս են նրանք

Պայթյունից տուժել են նաև երեխաներ. ինչպե՞ս են նրանք

395
0

Երեկ, օգոստոսի 14-ին դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։
Առողջապահության նախարարությունից Medmedia.am-ը տեղեկացավ,որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:
Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:
Ունենք 6 մահ:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն էր։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխան ծխահարվել էր:
Medmedia.am_ի հետ զրույցում Սուրբ Աստվածամայր ԲԿ մամուլի Խոսնակ Գեւորգ Դերձյանը նշեց,որ պայթյունից տուժած բոլոր քաղաքացիներն այս պահին դուրս են գրվել հիվանդանոցից։
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա աղջիկը ևս դուրս գրվեց հիվանդանոցից»,-նշեց նա:
Ի դեպ`դեպքի մանրամասների առնչությամբ համացանցում տարածվեցին տարբեր լուրեր, անգամ վարկած էր շրջանառվում, թե պայթյունը ահաբեկչական ձեռագիր է։ Այս առիթով ՀՀ ԱԱԾ_ն հաղորդում տարածեց, նշելով,թե չճշտված տեղեկություններ հարկավոր չէ տարածել։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին եւ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ եւ մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար: Այս մասին Medmedia.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԱԾ-ից։
Միաժամանակ, տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում:
Ս. Ա.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ