Գլխավոր էջ Գլխավոր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է 

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է 

251
0

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

 

«Ժամը 15:00 դրությամբ՝ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

 

Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

 

Ցավոք, մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել»,- նշվում է հաղորդագրությունում:

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ