Գլխավոր էջ Գլխավոր ՀՎԿԱԿ-ին է տրամադրվել 320 սառցարան և սառնարան

ՀՎԿԱԿ-ին է տրամադրվել 320 սառցարան և սառնարան

50
0

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: Այս աջակցության շնորհիվ՝ Հայաստանի ազգային սառցային շղթայի կարողություններն ընդլայնվեցին 5 գերսառը սառցարանով, 205 սառցարանով և 110 սառնարանով։

Գերսառը սառցարաններն ունեն մինչև 300 լիտր տարողունակություն և նախատեսված են -86°C ծայրահեղ ցածր ջերմաստիճան պահանջող պատվաստանյութերի պահպանման համար: Սառցարաններն, իրենց հերթին, ապահովում են պատվաստանյութերի և այլ բժշկական արտադրանքի պատշաճ պահպանումը -25˚C-ից -15˚C ջերմաստիճանային պայմաններում, իսկ սառնարանները պատվաստանյութերը կպահեն +2˚C-ից +8˚C ջերմաստիճանային պայմաններում:

«ԱՄՆ ՄԶԳ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տրամադրած այս նշանակալի աջակցությունը տրվել է ի լրումն ապրիլին հատկացված 80 սառնարանների, 285 սառցարանների և մայիսին առաքած երեք սառցե սենյակների: Բոլոր սառցարաններն ու սառնարանները բաշխվելու են առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին, իսկ սառցե սենյակները տեղադրվելու են Երևանում, Շիրակի և Վայոց ձորի մարզերում՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում», – ասել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Առողջապահության նախարարության հետ սերտ գործակցությամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստումներ է իրականացրել առաջնային օղակի 5000 բուժաշխատողների համար (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր), ինչի շնորհիվ բուժաշխատողները բարելավել են իրենց հմտությունները և գիտելիքները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ