ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետությունում կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն։
Արդիականացված մարզային բուժհաստատությունները՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան՝ ախտորոշիչ և բուժական ստացիոնար, ինչպես նաև ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով կսպասարկեն բնակչությանը՝ իրենց բնակավայրերին մոտ։
Բնակավայրերն ընդգրկում են Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Արարատի մարզերը։