Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր ըմպելիքները կարող են վնասակար լինել շոգ եղանակին 

Ո՞ր ըմպելիքները կարող են վնասակար լինել շոգ եղանակին 

45
0

Շոգ եղանակին հարկավոր է հրաժարվել քաղցր ըմպելիքներից, օրինակ՝ գազավորված ըմպելիքներից, հյութերից կամ օշարակներ պարունակող սուրճից։ Այս ցուցումներին չհետևելը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների զարգացման։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Մարգարիտա Կորոլյովան։

Մասնագետի խոսքով՝ շոգ եղանակին գազավորված ըմպելիքներ կամ հյութեր խմելն անիմաստ է, քանի որ դրանցում պարունակվող շաքարի պատճառով մարդը կրկին որևէ բան խմելու ցանկություն է ունենում։ Սննդաբանն ընդգծել է, որ հյութերն ու գազավորված քաղցր ըմպելիքները չեն կարող հագեցնել ծարավը։

Կորոլյովան խորհուրդ չի տալիս նաև քաղցր սուրճ օգտագործել, քանի որ շոգ եղանակին անգամ սառը սուրճը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Բանն այն է, որ կոֆեինը ծանրաբեռնում է սրտանոթային համակարգը, ինչն էլ հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման ու սրտի ռիթմի խանգարման։

«Սուրճը ջրազրկում է օրգանիզմը, հատկապես՝ դրանում շաքար ավելացնելու դեպքում։ Եվ օրգանիզմն ավելի մեծ քանակությամբ հեղուկ է պահանջում», – ընդգծել է սննդաբանը։

Սակայն սուրճը, հյութերն ու գազավորված ըմպելիքները միակը չեն, որոնցից հարկավոր է խուսափել շոգ եղանակին։ Մասնագետը հորդորում է սահմանափակել նաև ալկոհոլի գործածությունը, քանի որ ոգելից խմիչքները հանգեցնում են զարկերակային ճնշման բարձրացման ու սրտանոթային համակարգի աշխատանքի վատթարացման։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ