Գլխավոր էջ Նորություններ Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի

151
0

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

⬛️ Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 11-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

⬛️ Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:

Օգոստոսի 11-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

⬛️ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ