Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ է վտանգավոր պլաստմասսե սպասքի կրկնակի օգտագործումը

Ինչու՞ է վտանգավոր պլաստմասսե սպասքի կրկնակի օգտագործումը

123
0

Պլաստիկ տարաներ օգտագործելիս, առողջությանը վնաս պատճառելու ռիսկերը նվազագույնի հասցնելու համար, անհրաժեշտ է նախազգուշական միջոցներ ձեռնարկել եւ պահպանել սահմանված տեխնիկական կանոնակարգերը, գրում է Известия.ru լրատվականը։

Պլաստիկ տարաների հետ շփվելիս խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել սպասքի վրա առկա հատուկ գծանշումներին, մասնավորապես սննդային պլաստիկի նշան հանդիսացող համապատասխան պատկերին՝ պատառաքաղին եւ բաժակին, մաքսային EAC նշանին եւ պլաստիկի տեսակը ցույց տվող Mobius թվային հանգույցին: Նրանց ներկայությունը վկայում է օգտագործման անվտանգության մասին:

Նույնքան կարեւոր է, ըստ մասնագետների, երկրորդ անգամ չօգտագործել միանգամյա օգտագործման սպասքը, հատկապես, եթե առկա են դեֆորմացիայի նշաններ, օրինակ, եթե պլաստիկ շշերը կորցնում են թափանցիկությունը։ Պլաստիկ շշերը խորհուրդ է տրվում պահել արեւի ուղիղ ճառագայթներից հեռու, ինչպես նաեւ խորհուրդ չի տրվում դրանց մեջ տաք հեղուկ լցնել: Սննդի տարաների դեպքում խորհուրդ է տրվում զգույշ լինել, որպեսզի դրանց վրա քերծվածքներ չմնան։

Պլաստիկ փաթեթավորման ամբողջականության խախտումը, շահագործման կանոններին անհամապատասխանությունը եւ պահպանման ռեժիմի խախտումը կարող են հրահրել սննդի հետ մեկտեղ մարդու օրգանիզմ վնասակար նյութերի ներթափանցման գործընթացը: Միկրոպլաստիկ մասնիկները կարող են հանգեցնել բորբոքման եւ մի շարք այլ խնդիրների:

Պետք է հավելել, որ պլաստիկ մասնիկների կուտակումը հաճախ հանդիպում է լյարդում, երիկամներում, նյարդային հյուսվածքում եւ նույնիսկ պլասենցայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ