Գլխավոր էջ Նորություններ Արցախում վիրավորված 19 զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից

Արցախում վիրավորված 19 զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից

153
0

Արցախի Հանրապետության սահմանային հատվածում օրերս ադրբեջանական ստորաբաժանումների սադրանքի հետևանքով 19 վիրավոր զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ: 10 վիրավոր զինծառայող բուժումը ստանում է Երևանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը. վերջինիս առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, վերջինս ապաքինվում է, 3-ինը՝ միջին ծանրության, ընդգծեմ, որ նույնպես ապաքինվում են, մյուսներինը գնահատվում է թեթև, եւս՝ ապաքինվում են:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ