Գլխավոր էջ Գլխավոր Լսողության վաղ հայտնաբերման համար նորածնային սքրինինգից մինչև վիրահատություն․ վերանայվում են գործող չափորոշիչները

Լսողության վաղ հայտնաբերման համար նորածնային սքրինինգից մինչև վիրահատություն․ վերանայվում են գործող չափորոշիչները

155
0

Լսողության վաղ հայտնաբերման համար նորածնային սքրինինգից մինչև վիրահատություն վերանայվում են գործող չափորոշիչները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությոնից։

Նորածինների լսողության սքրինինգային ծրագրով խնդրի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտ միջոցառումների կիրառումը նվազեցնում են լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա:

Վաղ հասակում, մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական ադապտացիան:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ոլորտի մասնագետների հետ քննարկել է Լսողության նորածնային սքրինինգի և լսողության ախտաբանություն ունեցող երեխաների արդյունավետ մի վերականգնման կազմակերպման և իրականացման չափորոշչի նախագիծը, որը համահունչ է զարգացած երկրներում գործող ծրագրերին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ