Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բժիշկ-քահանան խորհուրդ է տվել շոգ եղանակին նոսրացած գինի խմել

Բժիշկ-քահանան խորհուրդ է տվել շոգ եղանակին նոսրացած գինի խմել

206
0

Շտապօգնության բժիշկ քահանա Ֆեոդորիտը (Սենչուկով) «ՌԻԱ նովոստիին» ասել է, որ շոգին ավելի օգտակար է խմել հանքային ջուր, բնական կվաս կամ նոսրացած գինի, քան քաղցր լիմոնադներ։

Նա ասել է, որ շոգ եղանակին պետք է շատ հեղուկներ խմել, բայց ոչ թորած ջուր։ Նրա խոսքով՝ կարելի է խմել հանքային, բայց ոչ բուժիչ, այլ սեղանի, որտեղ աղ կա։

Սենչուկովի խոսքով՝ լիմոնադները չի կարելի խմել, քանի որ դրանք քաղցր են։ Կարելի է խմել կվաս, բայց նաև ոչ քաղցր, այլ բնական խմորիչով կվաս։ Բժշկի խոսքով, այս ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ հանքային աղեր, հագեցնում է ծարավը և պահպանում ջուր-աղ հավասարակշռությունը։

«Նաև Միջերկրական ծովում ընդունված էր խմել նոսրացված չոր գինի 50-ից 50 հարաբերակցությամբ»,-ասել Սենչուկովը:

Բացի այդ, նա խորհուրդ է տվել գլխարկներ կրել, որպեսզի գլուխը չտաքանա, իսկ հենց շոգին «ստվերում լինել»։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ