Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ է ամառը վտանգավոր հղիների համար

Ինչու՞ է ամառը վտանգավոր հղիների համար

226
0

Ամառվա շոգին հղի կանանց մոտ վիժման ռիսկը մեծանում է: Այս մասին նախազգուշացնում է The Sun-ը՝ վկայակոչելով Բոստոնի համալսարանի հանրային առողջության դպրոցի գիտնականներին, ովքեր նոր հետազոտության մեջ նշել են, թե որն է հղիության համար ամենավտանգավոր ամիսը:

Հետազոտության հեղինակ Ամելիա Վեսելինկը եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են վիժումների եւ սեզոնային տատանումների միջեւ կապը: Դա անելու համար նրանք օգտագործել են Pregnancy Study Online-ի տվյալները՝ Միացյալ Նահանգների եւ Կանադայի գիտնականների համատեղ հետազոտությունը, որին կարող է մասնակցել ցանկացած կին, ով հղիություն է պլանավորում: Գրանցված կանայք հայտնել են՝ արդյոք իրենց հաջողվել է հղիանալ, արդյոք իրենք վիժել են, եւ եթե այո, ապա՝ որ ժամկետին, եւ երբ են կարողացել ծննդաբերել:

Հղիության մասին հայտնել է 6104 կին, նրանցից 20 տոկոսը վիժել է։ Ինչպես պարզվել է, ամենից հաճախ վիժումները տեղի են ունեցել օգոստոսին, հատկապես՝ վաղ փուլերում (մինչեւ 8 շաբաթական հղիություն):

Հետազոտության հեղինակի խոսքով՝ շոգն ազդում է ոչ միայն վիժումների քանակի վրա, այլեւ վաղաժամ ծննդի, երեխայի ցածր քաշի եւ նույնիսկ ծննդաբերման ժամանակ երեխայի մահվան է հանգեցնում։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ