Գլխավոր էջ Նորություններ Ֆինլանդիայի կառավարությունը աջակցել է թմրամիջոցների օգտագործման համար սենյակներ ստեղծելու նախաձեռնությանը

Ֆինլանդիայի կառավարությունը աջակցել է թմրամիջոցների օգտագործման համար սենյակներ ստեղծելու նախաձեռնությանը

26
0

Ֆինլանդիայի կառավարության ընտանեկան հարցերի և հիմնական սոցիալական ծառայությունների նախարար Ակի Լինդենն աջակցել է թմրամիջոցների օգտագործման վերահսկման համար սենյակներ ստեղծելու նախաձեռնությանը:  YLE-ի տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։

Նախարարն ասել է, որ նման փորձ կարելի է իրականացնել Հելսինկիում։ Նա հրավիրել է Առողջապահության և Մարդկային ծառայությունների նախարարություննրի աշխատանքային խմբին և հանձնարարել օգոստոսի ընթացքում սկսել այս հարցով ուսումնասիրություն, մասնավորապես՝ ինչ օրենսդրական փոփոխություններ են պահանջվում նման սենյակներ բացելու համար։

Հուլիսին թմրամիջոցների օգտագործման վերահսկման համար սենյակներ բացելու քաղաքացիական նախաձեռնությունը հավաքել էր անհրաժեշտ 50000 ստորագրությունը և ներկայացվեց խորհրդարանի քննարկմանը: Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ նման սենյակները կնվազեցնեն գերդոզավորումից և թունավորումից մահացությունների թիվը։

Նախաձեռնությունը Հելսինկյան իշխանությունների կողմից առաջարկվել է դեռ 2019 թվականին, սակայն դրանից հետո չիրականացվեց։ Թմրամիջոցների եվրոպական զեկույցի վերջին տվյալների համաձայն, Ֆինլանդիան ունի թմրամիջոցների հետ կապված մահացության ամենաբարձր ցուցանիշը մինչև 25 տարեկան մարդկանց շրջանում՝ ԵՄ մնացած երկրների հետ համեմատած:

 

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ