Գլխավոր էջ Գլխավոր Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ծավալուն վիրահատություն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ծավալուն վիրահատություն

201
0

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ծավալուն վիրահատություն:

 

Դեպքը, ըստ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանի, առանձնահատուկ է՝ պացիենտը դիմել է հիվանդության վաղ շրջանում, ինչը և հնարավորություն է տվել բժիշկներին կատարել վիրահատությունը, արմատապես հեռացնել ուռուցքը և փրկել հիվանդի կյանքը:

 

69 տարեկան կինը դիմել է կենտրոն հուլիսի 19-ին: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի մարմնի քաղցկեղ:

 

2 ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է ենթաստամոքսային գեղձի դիստալ սուբտոտալ մասնահատում՝ սպլենէկտոմիայով: Այսինքն՝ հեռացվել է ենթաստամոքսային գեղձի մարմինը, պոչը, փայծաղը (եղել է ուռուցքի ներաճ փայծաղային զարկերակ)՝ շրջակա ճարպային բջջանքով:

 

Վիրահատությունը կատարել են ուռուցքաբան-վիրաբույժ Հմայակ Եփրեմյանը, ընդհանուր վիրաբույժ Ավետ Պետրոսյանը: Անեսթեզիոլոգն է եղել Սամվել Պողոսյանը:

 

«Նմանատիպ ուռուցքները, ցավոք, մեր երկրում հիմնականում հայտնաբերվում են ուշ շրջանում, երբ այլևս վիրահատելու հնավարություն չի լինում. այդ դեպքում արվում է միայն քիմիաթերապիա և ճառագայթային բուժում, որոնք, սակայն, շատ քիչ դեպքերում են լինում արդյունավետ։ Եթե ունեք գանգատներ, պետք է դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ, անգամ գանգատներ չունենալու դեմքում ցանկալի է տարին գոնե մեկ անգամ անցնել ընդհանուր ստուգում»,- հիվանդության մասին պատմում է բժիշկ Եփրեմյանը։

 

«Այս և նմանատիպ արդյունքով վիրահատությունները ևս մեկ անգամ վերահաստատում են, որ պարբերական ստուգումները, վաղ ախտորոշումը հնարավորություն են տալիս ոչ միայն արդյունավետ կերպով պայքարել հիվանդության դեմ, այլև կանխել դրա հետագա զարգացումն ու տարածումը»,- նշում են Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնից:

 

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ