Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Անհայտ ծագման հեպատիտի պատճառով երկու երեխա է մահացել

Անհայտ ծագման հեպատիտի պատճառով երկու երեխա է մահացել

186
0

Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է անհայտ ծագման հեպատիտից երկու երեխաների մահվան մասին։ Անչափահասները մահացել են լյարդի փոխպատվաստումից հետո, օգոստոսի 4-ին գրում է Pais թերթը։

Զոհվածներից մեկը 6 տարեկան էր, մյուսը՝ 15 ամսական։ Երեխաներին փոխպատվաստում են արել, նրանք մահացել են 24 ժամվա ընթացքում։ Իսպանիայում հայտնաբերված վիրուսի 46 դեպքերի թվում ստիպված են եղել երեք փոխպատվաստում կատարել։ Երրորդը 3-ամյա աղջիկ է, որն ապրում է Արագոնում, նրա կլինիկական պատկերը լավ է։

Իսպանիայում գրանցվել է այս տեսակի հեպատիտի 46 դեպք։ Դեպքերի միջև համաճարակաբանական կապը բացակայում է, իսկ ախտանշանները հայտնվել են հունվարի 2-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ