Գլխավոր էջ Գլխավոր Մշակվում է Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան, որի ներդրմամբ կլուծվեն մի շարք խնդիրներ....

Մշակվում է Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան, որի ներդրմամբ կլուծվեն մի շարք խնդիրներ. ՀՀ ԱՆ

175
0

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Դեմենցիայի մասին: Պատմում է, որ այն տերմին է մի շարք հիվանդությունների համար, որոնք ազդում են հիշողության, ճանաչողական կարողությունների, վարքի վրա: Ալցհեյմերի հիվանդությունը Դեմենցիայի ամենատարածված ձևն է: Այժմ մշակվում է Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան, որի ներդրմամբ կլուծվեն մի շարք խնդիրներ:

Դեմենցիա ունեցողների ընտանիքի անդամներն ու խնամողները կարող են վերապատրաստվել, կհամակարգվեն նաև առողջապահական ծառայությունները տարբեր մակարդակներում՝ ապահովելով շահառուների ավելի որակյալ բուժումն ու խնամքը:

Միջոցառումները կնպաստեն, որ հիվանդությունը ժամանակին ախտորոշվի և մարդու կյանքի որակը հնարավորինս պահպանվի, տեղեկացնում է ԱՆ-ն:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ