Գլխավոր էջ Գլխավոր Վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում Covid-19-ով հիվանդների թիվն աճում է. նախարարը հորդորում է...

Վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում Covid-19-ով հիվանդների թիվն աճում է. նախարարը հորդորում է պատվաստվել

160
0

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավան մասնաճյուղ այցից հետո։

«Դժվար է համակերպվել, որ վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է։ Նշեմ, որ հոսպիտալացվածները հիմնականում չպատվաստված քաղաքացիներ են»,-նշել է Ավանեսյանը:

Նախարարը հորդորում է պատվաստվելՆախարարը ևս մեկ անգամ հորդորել է քաղաքացիներին պատվաստվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ