Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր դեղերը կարող են վտանգավոր լինել շոգին

Ո՞ր դեղերը կարող են վտանգավոր լինել շոգին

155
0

Ասպիրինը, հակաթրոմբային դեղամիջոցները եւ բետա-բլոկատորները, որոնք սովորաբար ընդունում են սրտի իշեմիկ հիվանդության թեթեւացման եւ սրտի նոպայի վտանգը նվազեցնելու համար, կարող են նպաստել միոկարդի կաթվածի առաջացմանը շոգ եղանակին։ Այս մասին նախազգուշացրել են Յելի հանրային առողջապահության դպրոցի (ԱՄՆ) եւ Շրջակա միջավայրի հիգիենայի գերմանական հետազոտական կենտրոնի մասնագետները, որոնք իրենց նոր հետազոտությունը հրապարակել են Nature Cardiovassal Research ամսագրում։

Ընդունված է կարծել, որ օդի աղտոտումը եւ շրջակա միջավայրի ջերմաստիճանի բարձրացումը կարող են նպաստել միոկարդի սուր կաթվածի առաջացմանը, բայց հետազոտողները կասկածներ են ունեցել, որ այդ վտանգն ավելանում է այն պացիենտների դեպքում, որոնք ընդունում են սիրտ-անոթային հիվանդությունները բուժող դեղեր։

Ավելի վաղ ստացվել էին տվյալներ այն մասին, որ դեղամիջոցները բարձրացնում են խոցելիությունը ջերմային ներգործության հանդեպ՝ առաջ բերելով մաշկի անոթների լայնացում, խախտելով քրտնարտադրությունը եւ նվազեցնելով ծարավի զգացումը կամ երիկամների ֆունկցիան։

Մասնագետներն ուսումնասիրել են միոկարդի կաթվածի 2 494 դեպք եւ պարզել, որ միոկարդի ոչ մահացու կաթվածի վտանգը 63 եւ 65 տոկոսով (համապատասխանաբար) ավելի մեծ է եղել այն պացիենտների շրջանում, որոնք ընդունել են հակաթրոմբային դեղեր կամ բետա-ռեցեպտորների բլոկատորներ՝ նրանց համեմատ, ովքեր այդ դեղերը չեն օգտագործել։

Չնայած այս կապը չի ապացուցում, որ դեղերի ընդունումը միոկարդի կաթվածի պատճառն է, երիտասարդ պացիենտներին (25-59 տարեկան) տարեցների (60-74 տարեկան) հետ համեմատելիս պարզվել է, որ առաջինները, ընդունելով  բետա-բլոկատորներ եւ հակաթրոմբային դեղեր, ավելի շատ են ունեցել սրտի նոպա՝ կապված շոգի հետ, չնայած սրտի իշեմիկ հիվանդությունը նրանց պարագայում այնքան էլ արտահայտված չի եղել։ Դա կարող է նշանակել, որ հենց դեղամիջոցները կարող են նպաստել միոկարդի կաթվածին, այլ ոչ թե հիմնական սիրտ-անոթային վիճակը (այսինքն՝ իշեմիկ հիվանդությունը)։

Այս ամենը նաեւ նշանակում է, որ կլիմայի փոփոխությանը զուգընթաց, որը հանգեցնում է գլոբալ ջերմացման, սրտի նոպաները կարող են դառնալ ավելի վտանգավոր սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող որոշ մարդկանց համար։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ