Գլխավոր էջ Գլխավոր Անզգայացումից հետո 7-ամյա երեխա է մահացել

Անզգայացումից հետո 7-ամյա երեխա է մահացել

154
0

Թբիլիսիի Մանագաձեի անվան Ուրոլոգիայի ազգային կենտրոնում անզգայացումից (նարկոզ) հետո 7-ամյա երեխա է մահացել, փոխանցում է aliq.ge-ն։

 

Կլինիկայից հայտնած տեղեկությունների համաձայն՝ երեխան վերջին տարիներին պետք է ենթարկվեր երրորդ մանկական ուրոլոգիական վիրահատության, սակայն անզգայացման մեկուկես րոպեի ընթացքում նրա մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, և սիրտը կանգ է առել։

 

Երեխայի մահվան համար ընտանիքի անդամները մեղադրում են բժիշկներին։

 

«Անզգայացում արվեց: Երեխան ձեռքը դրեց սրտին ու ինձ ասաց՝ «խեղդվում եմ» ու աչքերը կկոցեց: Անեսթեզիոլոգն ասաց` անզգայացման հետևանքն է, դու պետք է հեռանաս, և ես ամեն ինչ կանեմ։ Զոռով սպանեցին որդուս, հավելյալ չափաբաժին տվեցին ու դրսում ասացին, որ վիրահատությունից հետո բարդություն է եղել։ Վիրահատություն ընդհանրապես չի կատարվել»,- պատմել է մահացած երեխայի մայրը՝ Բայա Ինջգիան։

 

Կենտրոնի տնօրեն Ամբրոս Պերտիան հաստատել է, որ երեխային չեն վիրահատել, բայց հերքել է, որ մայրը վիրահատարանում է եղել, երբ սկսել են անզգայացումը։

 

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ բողոք չի եղել, սակայն կարգավորող գործակալությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ