Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Եվրոպայում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 15 500 դեպք

Եվրոպայում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 15 500 դեպք

157
0

Եվրոպայում կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 15,5 հազար դեպք է գրանցվել։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC):

Կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ 32 երկրներում 15 624 դեպքի վերաբերյալ տվյալները փոխանցվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակ։ Սա օգոստոսի 2-ի ժամը 10:00-ի տվյալներն են։ Այս թվից 15 524-ը լաբորատոր հաստատված դեպք է։

Ըստ ECDC-ի, դեպքերի մեծամասնությունը 31-40 տարեկան մարդիկ են: 99% դեպքերում նրանք տղամարդիկ են։ Հայտնի է նաև կապիկի ծաղիկի հետևանքով երկու մահվան դեպքի մասին։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ