Գլխավոր էջ Գլխավոր Օրգանների փոխպատվաստումը հումանիստական նշանակություն ունի. դրա շնորհիվ մարդկանց կյանքեր են փրկվում  

Օրգանների փոխպատվաստումը հումանիստական նշանակություն ունի. դրա շնորհիվ մարդկանց կյանքեր են փրկվում  

167
0

ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է ՌԴ Ն.Վ.Սկլիֆոսովսկու անվան «Շտապ բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» երիկամների և ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման ամբիոնի վարիչ Ալեքսեյ Պինչուկի, «Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի» փոխպատվաստման գլխավոր մասնագետ, «Մեր ժողովուրդը» հիմնադրամի տնօրեն Ժաննա Պիչևսկայայի, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանի, ոլորտի մասնագետների հետ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են օրգանների փոխպատվաստման զարգացումը, ոլորտի ներկայիս իրավիճակը, իրավակարգավորումներն ու հնարավոր համագործակցությունը:

«Այս պահին Հայաստանում իրականացվում է միայն 3 օրգանի փոխպատվաստում կենդանի դոնորից` երիկամների, լյարդի ու եղջերաթաղանթի: «Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքը մեր երկրում գոյություն ունի ավելի քան 20 տարի: Այս տարի էլ հաստատվել է օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը»,- ասել է Արտակ Ջումայանը:

Փոխնախարարը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում նաև դոնորների և ռեցիպիենտների էլեկտրոնային ռեեստրի ներդրման ուղղությամբ, ինչը կբերի պացիենտների ճիշտ հերթագրման և հերթերի կառավարման։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ