Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները գտել են մոլեկուլ, որը մեծացնում է կյանքի տեւողությունը

Գիտնականները գտել են մոլեկուլ, որը մեծացնում է կյանքի տեւողությունը

298
0

Երուսաղեմի Եբրայական համալսարանի գիտնականները մոլեկուլ են հայտնաբերել, որը մեծացնում է կյանքի տեւողությունն ու որակը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Autophagy ամսագրում:

Գիտնականները հետազոտության ընթացքում հայտնաբերել են մոլեկուլների մի խումբ, որոնք թույլ են տալիս բջիջներին վերականգնել վնասված տարածքները՝ պահպանելով ֆունկցիոնալությունը: Այս միացությունների արդյունավետությունը փորձարկվել է մոդելային օրգանիզմում: Պարզվել է, որ այս մոլեկուլները կարող են պաշտպանել մարդու բջիջները վնասվածքներից, ուստի դրանք կարող են օգտագործվել Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների բուժման համար, ինչպես նաեւ մեծացնել բջիջների կյանքի տեւողությունը։

Գիտնականները ստեղծել են Vitalunga ստարտափը, որը մշակում է այս մոլեկուլների վրա հիմնված լիարժեք դեղամիջոց՝ կլինիկական պրակտիկայում ներդրման համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ