Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ է առաջանում երկրորդ կզակը

Ինչու՞ է առաջանում երկրորդ կզակը

276
0

Կրկնակի կզակ կարող է հայտնվել ոչ միայն գիրության պատճառով։ Այդ մասին «Երեկոյան Մոսկվային» հայտնել է կոսմետոլոգ Նադեժդա Եգորովան։

 

Մասնագետի խոսքով՝ երբ հայտնվում է երկրորդ կզակը, պետք է ուշադրություն դարձնել կեցվածքին։

 

«Այն մարդիկ, ովքեր հաճախ կռանում են և շարժվում են գլուխները կախ, ողնաշարի համար անհարմար և անբնական կեցվածքներ են ընդունում, այս ամենը խաթարում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը պարանոցում։ Արդյունքում՝ կզակի հատվածում ճարպային նստվածքներ են առաջանում»,-պարզաբանել է մասնագետը։

 

Ինչպես հավելել է կոսմետոլոգը, կրկնակի կզակը հաճախ է առաջանում վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներով։ Օրգանների հորմոնների անբավարարության պատճառով ավշային հանգույցները սկսում են աճել, ինչը հրահրում է պարանոցի հյուսվածքների ավելացում:

 

Եգորովայի խոսքով՝ կրկնակի կզակի առաջացման մեկ այլ պատճառ էլ տարիքի մեծացմանը ուղեկցող փոփոխություններն են։

 

Ինչպես պարզաբանել է մասնագետը, նման խնդրից խուսափելու համար պետք է կատարել ողնաշարի ուղղման վարժություններ, ինչպես նաև ճիշտ սննդակարգ կազմել։ Եթե նման մեթոդները չեն օգնում, կարող եք օգտագործել պլաստիկ վիրաբուժություն կամ ապարատային պրոցեդուրաներ:

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ