Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կապիկի ծաղկի բռնկման պատճառով Կալիֆորնիայում և Իլինոյսում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

Կապիկի ծաղկի բռնկման պատճառով Կալիֆորնիայում և Իլինոյսում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

210
0

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ կապկի ծաղկի տարածման պատճառով:

Կընդլայնվեն պատրաստումներին ուղղված ջանքերը, կիրականացվեն ավելի շատ թեստավորումներ, կուսումնասիրվեն և կբացահայտվեն կոնտակտները: Կալիֆորնիան արդեն ստացել է կապկի ծաղկի դեմ ավելի քան 61 հազար դեղաչափ պատվաստանյութ:

Արտակարգ դրության ռեժիմի սահմանման մասին է հայտնել նաև Իլինոյսի նահանգապետ Ջեյ Պրիցկերը: Նա նման քայլի է դիմել հիվանդության դեմ պայքարի համար ռեսուրսների ծավալի մեծացման և նահանգի գերատեսչությունների միջև աշխատանքի առավել ակտիվ համակարգման նպատակով:

Հուլիսի 29-ին հայտնի էր դարձել, որ հիվանդության տարածման պատճառով Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը արտակարգ դրություն է հայտարարել մինչև օգոստոսի 28-ը: Նշվում է, որ նահանգին է բաժին ընկնում կապկի ծաղկով վարակման ԱՄՆ-ի յուրաքանչյուր 4-րդ դեպքը:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ