Գլխավոր էջ Նորություններ Որքա՞ն ժամանակ պետք է կերակրել երեխաներին կրծքի կաթով

Որքա՞ն ժամանակ պետք է կերակրել երեխաներին կրծքի կաթով

216
0

Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը:

Ինչպես փոխանցում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ամեն տարի օգոստոսի 1-7-ը նշվում է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը. նպատակն է պաշտպանել և խրախուսել կրծքով սնուցումը, բարելավել երեխաների առողջությունը:

Մայրական կաթը մաքուր է, ապահով, պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից:

Այն ապահովում է`

✅ առաջին 6 ամիսներին` անհրաժեշտ էներգիան և սննդանյութերը,

✅ 6 -12 ամսականների համար` սննդային պահանջների կեսից ավելին,

✅ մեկ տարեկանից հետո` 1/3-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում են երեխային կերակրել բացառապես կրծքի կաթով մինչև 6 ամսականը, ապա կերակրումները շարունակել` տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ զուգակցված:

Երեխան պետք է կերակրվի կրծքով այնքան, ինչքան ընդունելի է մոր և մանկան համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ