Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ վահանաձև գեղձի հորմոնալ դեղորայքից կախվածություն է առաջանում

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ վահանաձև գեղձի հորմոնալ դեղորայքից կախվածություն է առաջանում

804
0
Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում այս անգամ հյուրընկալվել է էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանը։ Նրա հետ զրուցել ենք վահանձև գեղձի հորմոնալ դեղորայքի օգտագործման միֆերից մեկի մասին։
Միֆ – Վահանաձև գեղձի դեղորայքից առաջանում է կախվածություն։
Իրականություն – Վահանաձև գեղձի դեղորայքից կախվածություն չի առաջանում։ Շատերը թեպետ կարծում են, որ եթե վահանաձև գեղձի հորմոններ սկսեն օգտագործել, ապա այդ դեղորայքից կախվածություն կառաջանա։ Եթե սկսվել է վահանաձև գեղձի հորմոնալ թերապիան, այսինքն՝ կա խնդիր, կա թերֆունկցիա, կա վահանաձև գեղձի հիվանդություն և արդեն հաստատվել է այն, ապա պացիենտը պետք է անպայման հորմոնալ դեղորայքը օգտագործի, որը ոչ մի դեպքում կախվածություն չի առաջացնում, այլ հակառակը՝ կլրացնի այդ պակասը։ Իրականում, այդ հորմոնը, ինչպես առողջ մարդկանց մոտ, ովքեր չունեն վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, արտադրվում է օրգանիզմում և որևէ խնդիր չի առաջացնում, հակառակը՝ նպաստում է օրգանիզնի նորմալ հոմեոստազին։ Այդպես էլ դեղորայքային հորմոնը, որը նույն հորմոնն է, ունի նույն ազդեցությունը, սակայն այդ հորմոնը ստանում ենք դրսից։ Այսինքն՝ մարդը ամբողջ կյանքի ընթացքում, եթե հաստատվել է խնդիրը, պետք է ընդունի այդ դեղորայքը հանգիստ, քանի որ ոչ մի հետևանք կամ կախվածություն այն չի առաջացնի։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ