Գլխավոր էջ Գլխավոր ՀՀ-ում առկա՞ են կապիկի ծաղիկ հիվանդության թեստերը․ նախարարը մանրամասներ է հայտնել

ՀՀ-ում առկա՞ են կապիկի ծաղիկ հիվանդության թեստերը․ նախարարը մանրամասներ է հայտնել

311
0

Կապիկի ծաղիկ հիվանդությունն աշխարհի շատ երկրներում արդեն իսկ տարածվել և շարունակում է տարածվել։ Ինչպես հայտնել էինք, օրերս Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարեց արտակարգ իրավիճակ․ «Ես որոշել եմ, որ կապիկների գլոբալ բռնկումը հանդիսանում է միջազգային անհանգստություն պատճառող հանրային առողջության արտակարգ իրավիճակ»։

Առողջապահության նախարարությունը պարբերաբար ներկայացնում և թարմացված ինֆորմացիայով է հանդես գալիս կապիկի ծաղիկի նոր դեպքերի և վերջինիս տարածվածության մասին։ Ինչպես նաև հայտնում, որ Հայաստանում դեռևս կապիկի ծաղիկ հիվանդության դեպ արձանագրված չէ։ Սակայն, շատ քաղաքացիներին մտահոգում էր, իսկ արդյո՞ք Հայաստանն ունի հիվանդությունն ախտորոշող թոստեր։ Կարծես այս մասով որևէ տեղեկություն մեզ հայտնի չէր։

Այսօր՝ հուլիսի 28-ին, կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ռուսաստանի դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուն․ «Մշտապես, ցանկացած կասկածելի դեպքի պարագայում, միանշանակ, օգտագործում ենք այն։ Մինչ այս պահն իրականացրած բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել և Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել»,- ընդգծեց Ավանեսյանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ