Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում թողարկվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ

Հայաստանում թողարկվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ

223
0

Հայաստանում թողարկվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է 50-ից 75 տարեկան տարիքային խմբի քաղաքացիների շրջանում հիվանդությունը վաղ փուլում բացահայտելը։

Հայաստանում 2021 թվականին հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությունը կազմել է 25,5, որը բաժին է ընկնում 100 000 բնակչին (756 դեպք), տարածվածությունը՝ 167,9 (4972 դեպք), մահացությունը՝ 16 (475 դեպք)։ Դրանցից դեպքերի 83,6 տոկոսը  գրանցվել է 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ։

Հայաստանում քաղցկեղի այս տեսակը սովորաբար հայտնաբերվում է ուշ փուլերում, ինչը բացասաբար է անդրադառնում բուժման հնարավորության եւ հիվանդության ելքի վրա։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ սքրինինգային ծրագիրը կտեւի մինչեւ դեկտեմբերի 15-ը, եւ այս ընթացքում նախատեսվում է հետազոտել 50-ից 75 տարեկան քաղաքացիների մոտ 15 տոկոսին։

Հարկ է նշել, որ կոլոռեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ուռուցքային հիվանդությունների երրորդ ամենատարածված տեսակն է աշխարհում։

Վաղ հայտնաբերումը մեծացնում է հաջող բուժման հնարավորությունները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ