Գլխավոր էջ Նորություններ Եղունգների լաքի պատճառով վտանգավոր հիվանդություններ կարող են զարգանալ

Եղունգների լաքի պատճառով վտանգավոր հիվանդություններ կարող են զարգանալ

295
0

Եղունգների լաքերում պարունակվող որոշ քիմիական բաղադրիչներ կարող են վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ, հայտնել է բժիշկ-պոդոլոգ Տատյանա Կրասյուկը։ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում նա զգուշացրել է, որ մատնահարդարման համար տարածված միջոցը մեծացնում է միզասեռական և նյարդային համակարգերի պաթոլոգիաների և նույնիսկ քաղցկեղի զարգացման վտանգը:

Մասնագետը բացատրել է, որ անորակ լաքից վտանգավոր բաղադրիչները եղունգների միջոցով կարող են արյան մեջ հայտնվել։ Նրա խոսքով ՝ հայտնի արտադրողները փորձում են եղունգների ծածկույթի բաղադրությունից հեռացնել ֆորմալդեհիդի, տոլուոլի և դիբուտիլֆտալատի նման թունավոր նյութերը։ Անվտանգ բաղադրությամբ լաքերի տուփերի վրա բրենդը սովորաբար դնում է 5-FREE, 10-FREE նշումը, սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է զգուշություն պահպանել և կարդալ միջոցների բաղադրությունը, հիշեցրել է Կրասյուկը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ