Գլխավոր էջ Գլխավոր «Հիվանդացության ցուցանիշը շատ ավելին կարող է լինել, քան իրական պատկերն է»․ Ռոմելլա...

«Հիվանդացության ցուցանիշը շատ ավելին կարող է լինել, քան իրական պատկերն է»․ Ռոմելլա Աբովյան

423
0

Կորոնավիրուսային հիվանդությունը կրկին ակտիվացման փուլում է։ Ինչպես արդեն նշել ենք, արձանագրվում են նաև մահվան դեպքեր, իսկ մասնագետներից շատերը չեն բացառում համավարակի նոր ալիքի առաջացումը։

Ախտանշանները կարծես այս նոր ենթատեսակների դեպքում նույնպես մնում է նույնը՝  բարձր ջերմություն, ընդհանուր թուլուցուն, կոկորդում ցավ և այլն։ «Շատ դեպքերում անձինք ունենալով այդ ախտանշանները ՝ չեն դիմել բժշկի, չեն թեստավորվել և մինչ օրս չեն դիմում և չեն թեստավորվում, ինչի արդյունքում, որպես այդպիսին, իրական պատկերը ճիշտ չի արտացոլվում և հիվանդացության ցուցանիշը շատ ավելի բարձր կարող է լինել, քան իրական պատկերն է»,- օրերս հարցազրույցներից մեկում նշել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Սահմանափակումների մասով ևս բազում քննարկումներ են առաջանում հասարակության շրջանում։ Շատերի կարծիքով՝ դիմակները և հակահամաճարակային այլ կանոնները նորից մեր կյանք կմտնեն։ Ռոմելլա Աբովյանի դիտարկմամբ՝ եթե լինի այնպիսի իրավիճակ, որ նոր դեպքերի թիվը կտրուկ ավելացավ, միանշանակ, կքննարկվեն նոր սահմանափակումներ գործադրելու հարցը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ