Գլխավոր էջ Գլխավոր Վիրուսաբան. COVID-19-ով հիվանդացության ներկայիս աճի գագաթնակետը կլինի մեկ ամսից

Վիրուսաբան. COVID-19-ով հիվանդացության ներկայիս աճի գագաթնակետը կլինի մեկ ամսից

247
0

COVID-19-ով հիվանդացության ներկայիս աճի գագաթնակետը կլինի մոտ մեկ ամսից։ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է վիրուսաբան և Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի գլխավոր գիտաշխատող Անատոլի Ալտշտեյնը։

Ավելի վաղ հատկապես վտանգավոր վարակների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ այսօր կարելի է խոսել Ռուսաստանում կորոնավիրուսի նոր ալիքի մասին, բայց դա վտանգավոր չէ, սա համաճարակի «պոչն» է։

««Օմիկրոն»-ի BA.5 ենթատեսակը վերելք է ապրել ամբողջ աշխարհում։ Այն երկրները, որոնք հետ են մնացել, հիմա այնտեղ վերելք է սկսվում։ Մենք այս կատեգորիայի մեջ ենք ընկնում։ Հետևաբար, կարծում եմ, որ մեկ ամսից ինչ-որ տեղ, հավանաբար, կլինի գագաթնակետ, իսկ հետո կնվազի»,- ասել է Ալտշտեյնը:

Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամի նոր՝ «կենտավրոս» ենթատեսակը։ Գիտնականները դրա հետ են կապում COVID-19-ի նոր ալիքն ամբողջ աշխարհում։
Նյութի աղբյուրը՝ Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ