Գլխավոր էջ Գլխավոր Վերադարձնե՛լ դիմակներ կրելու պրակտիկան, արագացնե՛լ պատվաստումները

Վերադարձնե՛լ դիմակներ կրելու պրակտիկան, արագացնե՛լ պատվաստումները

419
0

Ի՞նչ պատկեր ունենք կորոնավիրուսի առումով։ Աշխարհում կարծես, հոսպիտալացվածների թիվը նվազել է, հիվանդանոցների քովիդ բաժանմունքները փակվել են, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է զգուշացումները․ քովիդը չի նահանջել ու հարկավոր է զգուշանալ, ավելին, հորդորում է չկորցնել զգոնությունը և շարունակել պատվաստվել։

Ավելին, ԱՀԿ-ն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում վերադարձնել դիմակի ռեժիմը։

ԱՀԿ ղեկավար Թեոդոր Ադհանոմ Գեբրեյեսուսը մտհոգություն է հայտնել․

«Ես մտահոգված եմ, որ COVID-19-ի դեպքերի թիվը շարունակում է աճել, ինչը լրացուցիչ ճնշում է ծանրաբեռնված առողջապահական համակարգերին և բուժաշխատողներին», — մեջբերում է SkyNews-ը: Այդ մասին գրում է «Известия»-ն։

«Հիվանդության նոր ալիքները ցույց են տալիս, որ COVID-19-ը դեռ չի ավարտվել», — ասել է նա՝ նշելով, թե, այդուհանդերձ, երկրները «շատ ավելի լավ վիճակում են, քան համաճարակի սկզբում»։

ԱՀԿ-ն անհրաժեշտ է համարում հարմարվել COVID-19-ի նոր իրականությանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անհրաժեշտ է համարում դասեր քաղել ասիական երկրների փորձից՝ վիրուսային վարակների բռնկումներին հակազդելու հարցում։ Այս մասին երեքշաբթի Reuters-ին տված հարցազրույցում ասել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։

Նրա խոսքով՝ համաշխարհային հանրությունը պետք է հարմարվի նոր իրականությանը, որպեսզի խուսափի ավելի խիստ միջոցների ներդրումից՝ կապված կորոնավիրուսի BA.5 օմիկրոն շտամի տարածման հետ։

Նա կոչ է արել վերադառնալ դիմակներ կրելու պրակտիկային, ինչպես նաև արագացնել պատվաստումները՝ պետությունների առողջապահական համակարգերը թեթեւացնելու համար։

«Մենք տեսնում ենք կորոնավիրուսի դեպքերի աճ»,- ասել է նա, նշելով, որ հասարակությունը պատրաստ չէ նոր արգելափակումների։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ եվրոպական երկրներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 3 միլիոն դեպք, ինչը կազմում է աշխարհում վարակվածների գրեթե կեսը, հավելել է Կլյուգեն։

Նշենք, որ ըստ ԱՀԿ-ի՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18%-ով, ընդ որում աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։ Համաձայն ԱՀԿ տվյալների՝ COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ դրանք աճել են 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ