Գլխավոր էջ Գլխավոր Ավանեսյանը՝ դիմակների և նոր սահմանափակումների մասին․ ի՞նչ է սպասվում

Ավանեսյանը՝ դիմակների և նոր սահմանափակումների մասին․ ի՞նչ է սպասվում

665
0

Կորոնավիրուսային հիվանդությունը կրկին ակտիվանում է։ Վարակման դեպքերն ավելացել են և համեմատելով նախորդ շաբաթների տվյալները՝ անհամեմատ հիվանդացության աճ է նկատվում։ Այս շրջանում շատերին նաև հուզում է այն հարցը,թե վարակի ակտիվացմանը հնարավո՞ր է սահմանափակումներ հաջորդեն։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ՝ հուլիսի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպարզրույցում անդրադառնալով թեմային՝ ասաց, որ ընդհանրապես, բոլոր սահմանափակումները կապված են համաճարակային իրավիճակի հետ։ «Այո՛, եթե հանկարծ համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճանի, որ կարիք լինի նորից սահմանափակումներ մտցնել՝ միանշանակ։ Սակայն, այս պահին նման իրավիճակ չունենք և որևէ սահմանափակում չի գործում։ Բայց իհարկե, մեր խորհուրդն է , որ օրինակ՝ բժշկական կենտրոններ այցելելիս անպայման այդ ընթացքում կրել դիմակ, որովհետև հասկանում ենք, որ ռիսկային միջավայրում ենք գտնվում և պետք է հնարավորինս զերծ պահել ինքներս մեզ հիվանադանալուց»,- նշել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։

Քովիդ դեպքերն ինչպես տեսնում ենք ամեն շաբաթ ավելանում են, և գուցե հնարավոր է, ոչ միայն բժշկական կենտրոններում, այլ հանրային տրանսպորտում, մոլերում նորից սահմանվի դիմակի կրումը։  Ինչպես նաև այլ սահմանափակումներ սարերի ետևում չեն, քանզի ինչպես նշեց նախարարը՝ կախված է համաճարակային իրավիճակից։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ