Գլխավոր էջ Գլխավոր Արևի դրական և բացասական ազդեցություններ․ ինչպե՞ս խուսափել բացասականից և օգտվել դրականից

Արևի դրական և բացասական ազդեցություններ․ ինչպե՞ս խուսափել բացասականից և օգտվել դրականից

459
0

Արևն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։ Իսկ ամռան ամիսներին մաշկն ունի առանձնակի խնամքի կարիք։ Մաշկաբան Էդուարդ Ավագյանի հետ քննարկել ենք մի քանի կարևոր հարց։

«Արևի ճառագայթներն, իհարկե ունեն դրական ազդեցություն։ Դա վիտամին D-ի սինթեզն է, մաշկի հաճելի երանգը, այսպես ասած՝ արևայրուքը։ Ցանկալի է արևի տակ լինել օրվա հով ժամերին, այսինքն՝ մինչև առավոտյան ժամը 10-ը և երեկոյան 6-ից հետո։ Պատկերացրեք այդ ժամանակահատվածում պարզապես կես ժամ լինելով արևի տակ բավական է որպեսզի օրվա անհրաժեշտ վիտամին D-ի չափաբաժինը սինթեզվի մեր մաշկում»,- նշել է մաշկաբանը։

Նա նաև ասաց, որ արևի բացասական ազդեցություններն ավելի շատ են։

«Դա մաշկի չարորակ ուռուցքներն են, ինչպես նաև մաշկի ծերացումը, կնճիռների առաջացումը և այլն։ Խուսափելու համար, նախ պետք է հեռու գտնվել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական ազդեցությունից, այսինքն՝ հնարավորինս ստվերում գտնվել, կրել բաց գույնի հագուստ, որը հնարավորինս կծածկի ողջ մարմնի մակերեսը և վերջում մշտապես օգտագործել արևապաշտպան քսուքներ»,-նշել է Ավագյանը։

Անդրադառնալով արևապաշտպան քսուքներին նա նաև ասաց, որպեսզի այն մաքսիմալ օգտակար լինի, ապա պետք է քսել տանից դուրս գալուց մոտ 20-30 րոպե առաջ։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ