Գլխավոր էջ Նորություններ Աֆրիկայում գրանցվել է մահացու վիրուսի բռնկում

Աֆրիկայում գրանցվել է մահացու վիրուսի բռնկում

163
0

Գանայում գրանցվել է Մարբուրգի վիրուսի բռնկում՝ մահացու հիվանդություն, որի դեմ արդյունավետ բուժում կամ պատվաստանյութ դեռ չկա: Այս մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները, հայտնում է South China Morning Post-ը (SCMP):

Հիվանդության ախտանշաններն են բարձր ջերմությունը, ինչպես նաև ներքին և արտաքին արյունահոսությունը։ Վիրուսը կարող է փոխանցվել վարակված կենդանիներից, այդ թվում՝ չղջիկներից, նաև վարակված մարդկանց մարմնի հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։

Առողջապահական ծառայություններն առաջին դեպքերն են հայտնաբերել Գանայի հարավային Աշանտի շրջանում։ Երկու հիվանդին մեկուսացրել են: Նրանց արյան նմուշներն ուղարկել են հետազոտման:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ